Ես այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ չեմ պատրաստվում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարար նշանակվելու մասին քննարկումներին։
«Ես այսօր այստեղ եմ որպես ՆԳ նախարարի տեղակալ: Այս հարցի մասով այսքանը»,- ասաց նա:
Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարական էր ներկայացրել Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը հոկտեմբերի 22-ի նիստում արդարադատության նախարարի պաշտոնում որևէ թեկնածուի չի հաստատել։ Քննարկվել է 4 անձի թեկնածություն՝ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան։ Օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ իշխող ուժը պետք է վերանայի մոտեցումը և արդարադատության նախարարի թեկնածու դիտարկի նաև իրենց կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների: