Հետևեք մեզ։

Հուսով ենք՝ դիվանագիտությունը կպաշտպանի միջազգային իրավունքը․ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի դեմ գործողությունները

14:46, 28 հոկտեմբեր 2024
Հուսով ենք՝ դիվանագիտությունը կպաշտպանի միջազգային իրավունքը․ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի դեմ գործողությունները

Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգությունը խաթարելուն ուղղված գործողությունները, որոնք արտահայտվել են անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված գործողություններում։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի օգտահաշվում արված հայտարարության մեջ։


«Մենք խորապես մտահոգված ենք ողջ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը կպաշտպանի միջազգային իրավունքը և կկանխի հետագա անցանկալի զարգացումները»,- ասված է հայտարարության մեջ։