Հայաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն 2023-2024-ին դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Այս մասին նշում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նշվում է, որ Հայաստանը վերջին 4 տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների և հրթիռային համակարգերի, հրետանու, ռադարների, զրահաբաճկոնների, զինամթերքի ներկրելու համար։ Մասնավորապես Հայաստանը դարձել է հնդկական «Ակաշ» ՀՕՊ հրթիռների առաջին օտարերկրյա գնորդը։
Պարբերականը նշում է, որ պաշտոնական Երևանն ու Դելին բացահայտ հայտարարում են, որ համագործակցում են պաշտպանական ոլորտում։