ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ՔՊական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսեց ավտոմեքենաների կողային մգեցված ապակիների վերաբերյալ օրենսդրական բացի մասին։
«Հիմա նորից վերականգնում են, ինչ-որ բաց են գտել, բայց պաշտոնյաներ կան, որոնք վերականգնել են (մգեցված ապակիները- խմբ․) և չեն պատժվել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանը նշեց՝ ցանկանում է, որպեսզի ոստիկանությունը հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար։
«Պաշտոնապես ասում եմ, պաշտոնյաներ կան, որոնք կողային մգեցված ապակիները վերականգնել են։ Դաժանորեն պատժեք»,- ասաց նա՝ դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին։