Այդ հարցը ինձ այլևս մի տվեք, դա ռազմավարական նշանակության հարց է, պուբլիկայի դիմաց չեմ պատասխանի։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ադրբեջանցիները Ջերմուկի տարածքից հեռացել են, թե ոչ։
Հարցին՝ դեռ այնտեղ են, Ասրյանը պատասխանեց․ «Այո, ճիշտ հարց չեք տալիս ինձ, այդ հարցին չեմ պատասխանի»։
«Ես ձեր խոսափողների դիմաց խոստովանություն չեմ անում, դուք էլ իրավունք չունեք այստեղ ինձ հարցադրում անել պատասխանատվության մասով։ ՀՀ սահմանների անվտանգության համար միայն ԳՇ-ն չէ պատասխանատու։ ԳՇ-ն ռազմական հնարավորությունների սահմանում իրականացնում է իր առջև դրված խնդիրը։ Ձեր հարցին, թե ինչ է անում հակառակորդը մեր տարածքում, այդ հարցին չեմ պատասխանում։ Այդ հարցադրումը՝ «Դուք եք պատասխանու», այդպիսի հարցեր մի տվեք, դուք էլ եք պատասխանատու»։
Հարցին՝ այս պահին կա՞ հարձակման վտանգ, Ասրյանը պատասխանեց․ «Ոչ, այս պահի դրությամբ՝ ոչ, այսպիսի վտանգ և սպառնալիք չկա, սահմաններում իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»։