ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց՝ այս պահին սահմաններին էսկալացիայի վտանգ չկա։
«Ոչ, այս պահի դրությամբ՝ ոչ, այսպիսի վտանգ և սպառնալիք չկա, սահմաններում իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասաց նա։
Հարցին՝ այդ դեպքում ինչպես են քաղաքական իշխանության ներկայացուցիչները նշում, թե COP29-ից հետո հնարավոր է ռազմական էսկալացիա լինի, Ասրյանը պատասխանեց․ «Դուք առաջիկան ինչ եք հասկանում, COP29-ից հետո կարող է լինել 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9 ամիս։ Ողջամիտ ժամկետում ԳՇ-ն չի գնահատում իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ»։
Հարցին՝ ինչի հիման վրա է նման հայտարարություն արել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ասրյանը նշեց․ «Արարատ Միրզոյանը գնահատել է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը կարող է լինել 6 ամսից մինչև 1 տարի»։