«Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը։ Մրցույթը տեղի կունենա 2024-ի նոյեմբերին Մեքսիկայում։
Այս մասին հայտնում է Miss Universe Armenia-ն։
Ավանեսյանը 32 տարեկան է, ապրում է Մոսկվայում, դարձել է երրորդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։
«Ես հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու Հայաստանը Miss Universe համաշխարհային մրցույթում»,- գրել է Էմման։
Էմմա Ավանեսյանը փոխարինել է «Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովային, նրա մասնակցությունը մրցույթին չեղարկվել է քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով։