Կառավարության նիստն այսօր վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը առավոտյան մեկնել է Չեխիա:
Մինչ նիստի օրակարգին անցնելը, Մհեր Գրիգորյանը նախ առաջարկեց շնորհավորել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ծննդյան օրը:
«Ուզում եմ պարոն Գալստյանի ծննդյան օրը շնորհավորել: Շնորհավոր, պարոն Գալստյան: Ձեզ և բոլորիս մաղթում եմ գների կայունություն»,-ասաց Մհեր Գրիգորյանը, որը մինչև փոխվարչապետ նշանակվելը եղել է բանկի կառավարիչ: