Հետևեք մեզ։

Հաստատում եմ՝ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ, նրանք այժմ Կուրսկի մարզում են. Ռյուտե

19:03, 28 հոկտեմբեր 2024
Հաստատում եմ՝ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ, նրանք այժմ Կուրսկի մարզում են. Ռյուտե

Հաստատում եմ՝ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ, նրանք այժմ Կուրսկի մարզում են:

 

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

 

«Դաշինքն այժմ հստակ գիտի, որ Հյուսիսային Կորեան իր զինվորականներին ուղարկել է Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ ՆԱՏՕ-ն կարծում է, որ խոսքը Կուրսկի շրջանի տարածքների վերագրավման մասին է»։

 

Ռյուտեն ընդգծել է, որ հյուսիսկորեական զորքերի տեղափոխումը Եվրոպա հակամարտության վտանգավոր ընդլայնում է: