Հետևեք մեզ։

Վրաստանը ԵՄ-ի խրատների կարիքը չունի. Օրբան

21:11, 28 հոկտեմբեր 2024
Վրաստանը ԵՄ-ի խրատների կարիքը չունի. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Հունգարիայի կառավարության ղեկավարի ժամանման կադրերն ուղիղ եթերում հեռարձակել է «Իմեդի» հեռուստաալիքը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։

 

Օրբանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Նախատեսվում են նաև ընդլայնված կազմով հանդիպումներ։ Հունգարիայի պատվիրակության կազմում են նաև երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն և նախարարներ։

 

Հունգարիայի վարչապետի այցը կտևի երկու օր։ Օրբանն առաջին եվրոպացի առաջնորդն է, ով շնորհավորել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

 
 
Վրաստանը Եվրամիության կողմից անօգուտ խրատների կարիք չունի։ Այս մասին գրել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում: