Հետևեք մեզ։

2025 թ. պետական բյուջեի նախագծով ՆԳ նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 105 մլրդ դրամ

21:30, 28 հոկտեմբեր 2024
2025 թ. պետական բյուջեի նախագծով ՆԳ նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 105 մլրդ դրամ
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
 
 
Փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ 2025 թ. պետական բյուջեի նախագծով ՆԳ նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 105 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 99,1 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի գծով՝ 5,9 մլրդ դրամ։