Հետևեք մեզ։

Սլովակիայի վարչապետը հայտնել իր դեմ նոր մահափորձի մասին

21:36, 28 հոկտեմբեր 2024
Սլովակիայի վարչապետը հայտնել իր դեմ նոր մահափորձի մասին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ նոր մահափորձ է կատարվել: Այդ մասին հայտարարել է ինքը՝ քաղաքական գործիչը։

 

Նրա խոսքով՝ այն իրականացվել է հոկտեմբերին, երբ մի տղամարդ լիցքավորված ատրճանակով փորձել է մասնակցել Կարպատա-Դուկլինյան ռազմական գործողության 80-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ֆիցոն կարծում է, որ մահափորձը կապված է Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման հետ։

 

Հիշեցնենք, որ Սլովակիայի վարչապետի դեմ արդեն մահափորձ էր կատարվել 2024 թվականի մայիսին: Նրա վրա կրակել էր տեղացի ակտիվիստը։ Ֆիցոն հրազենային մի քանի վնասվածք էր ստացել։ Հարձակման պատճառներից մեկն էլ Ուկրաինայի վերաբերյալ նրա դիրքորոշումն էր։

 

Ավելի ուշ էլ Սլովակիայի կառավարության գրասենյակը Ֆիցոյին հասցեագրված ծրարի մեջ փամփուշտ էր ստացել։