Հետևեք մեզ։

Ֆիդանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ հանդիպելու Դեյվիդ Լեմմի հետ

21:44, 28 հոկտեմբեր 2024
Ֆիդանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ հանդիպելու Դեյվիդ Լեմմի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ կհանդիպի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմի հետ։

Թուրք-բրիտանական հարաբերություններից զատ, օրակարգային թեման է լինելու նաև Գազայի հարցը, ինչպես նաև «ահաբեկչության դեմ» պայքարի խնդիրը։

 

Քննարկվելու են նաև թուրք-բրիտանական առևտրա-տնտեսական հարաբերություններն ու դրանց հեռանկարները։

Խոսվելու է նաև ռազմական համագործակցությունը մեծացնելու հարցից։

Թուրքական Ermenihaber-ը տեղեկացնում է, որ երկու երկրների առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 19 մլրդ դոլար, առաջիկայում կա նպատակ այդ թիվը հասցնել 30 մլրդ-ի։