Հետևեք մեզ։

Թբիլիսի այցելող Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը. Բորել

21:50, 28 հոկտեմբեր 2024
Թբիլիսի այցելող Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը. Բորել

Թբիլիսի այցելող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը, հայտարարել է դաշինքի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

 

Նա «այսօր մեկնում է Վրաստան (...), հավանաբար՝ ցույց տալու իր աջակցությունը Վրաստանի կառավարությանը»,- իսպանական Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Բորելը և հավելել.- «Անկախ նրանից, թե ինչ կասի պարոն Օրբանն իր այցի ընթացքում, նա չի ներկայացնում Եվրամիությունը»։