SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված գերեզմանատանը հուղարկավորված Գուրգեն Գ․-ի շիրիմի մոտ հայտնաբերել են նրա 41-ամյա որդու՝ Երևանի բնակիչ Խաչատուր Գ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ