Անկարան կշարունակի համակարգված աշխատանքը Բաքվի հետ հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության հաստատման գործընթացի հարցում: Այս մասին, Սպուտնիկ-Արմենիա-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստի ժամանակ:
«Մենք անկեղծ ենք համարում եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Տևական խաղաղության համար այժմ կա եզակի հնարավորություն։ Հուսով ենք, որ դրսի ուժերին չի հաջողվի սաբոտաժի ենթարկել գործընթացը, և մենք շուտով բարի լուրեր կլսենք։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,– ասել է նա։