Ադրբեջանը կանոնավոր քաղաքական երկխոսություն է վարում ՆԱՏՕ-ի հետ և զարգացնում է քաղաքական համագործակցությունը դաշինքի հետ հարցերի լայն շրջանակի շուրջ։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Անար Մութալլիմովը։ Այս մասին հայտնում է 168.am-ը։
Նշենք, որ Բաքուն Հայաստանին խստորեն քննադատում է Արևմուտքի հետ շփումների համար:
Մութալիմովը վստահեցրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Եվրոպայում անվտանգությանն առնչվող իր պարտավորություններին։
«Ադրբեջանը նախընտրում է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական ակտիվ համագործակցությունը տարբեր հարցերի շուրջ։ Ադրբեջանը պարտավորվել է կարևորել եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգությունը»,- նշել է նա։
Նա միաժամանակ Բաքուն անվանել է «վստահելի գործընկեր ինչպես անվտանգության, շրջակա միջավայրի, խաղաղության և անվտանգության ոլորտներում բարեփոխումների, այնպես էլ էներգետիկ անվտանգության ոլորտում»։