Հետևեք մեզ։

Չենք բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարության կողմոնորշումը չփոխվի. Պետդեպարտամենտի խոսնակ

23:14, 28 հոկտեմբեր 2024
Չենք բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարության կողմոնորշումը չփոխվի.  Պետդեպարտամենտի խոսնակ

ԱՄՆ-ը Վրաստանին սպառնում է «հետագա հետևանքներով»՝ կապված ենթադրյալ ընտրական խախտումների հետ, և եթե Թբիլիսին շարունակի իր ներկայիս քաղաքական ընթացքը։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

 

«Մենք այս տարի անընդհատ կոչ ենք արել Վրաստանի կառավարությանը դադարեցնել իր հակաժողովրդավարական գործողությունները և վերադառնալ եվրատլանտյան ուղի, չենք բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարության կողմոնորշումը չփոխվի»,-ասել է նա՝ մեկնաբանելով Վրաստանում ընտրությունների արդյունքներն ու երկրի իշխանությունների քաղաքականությունը։

 

Միլլերը հավելել է, որ Վաշինգտոնը միանում է քվեարկության ենթադրյալ խախտումների մասին հաղորդումների ամբողջական հետաքննության վերաբերյալ միջազգային և տեղական դիտորդների կոչերին: