Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի փողոցների շինհրապարակների ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում տեղադրվում են կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ:
Քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծվում է արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից պատրաստված առնվազն 1.5 մետր բարձրությամբ ժամանակավոր պատնեշներ՝ լուսանդրադարձիչ նյութերով և լուսատու սարքերով:
Պարտադիր է նաև շինհրապարակներին հարող ասֆալտապատ մակերեսի կտրվածքի ամբողջ պարագծով ասֆալտածածկի ճեղքերը փակել բիտումապոլիմերային մածիկով:
Երևանում վերգետնյա մալուխները փուլ առ փուլ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։