Հետևեք մեզ։

Սիրիայում Ամերիկյան ռազմակայանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից

23:59, 28 հոկտեմբեր 2024
Սիրիայում Ամերիկյան ռազմակայանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից

Սիրիայի արևելքում Դեյր Էզ Զոր քաղաքի մերձակայքում գտնվող Ալ-Օմար նավթահանքում ԱՄՆ-ի ռազմաբազան անօդաչու սարքերի հարձակման է ենթարկվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղի աղբյուրը:

 

«Չորս անօդաչու գրոհել են ամերիկյան բազան հյուսիս-արեւելյան կողմից: Նրանք ուղղված էին բազայի ներսում օբյեկտներին եւ հարվածել են անմիջականորեն այդ դրանց» , - ասել է աղբյուրը:

 

Նույն ամերիկյան բազան անցյալ կիրակի հարձակման էր ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերի կողմից:

 

Սիրիայում տեղակայված է ամերիկյան 28 օբյեկտ, այդ թվում՝ 24 ռազմաբազա և ներկայության 4 կետ, որոնք պարբերաբար ենթարկվում են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումների: