ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վաղաժամկետ քվեարկել է նախագահական ընտրություններում, հայտնում է CBS News-ը։
Նախագահը քվեարկել է Դելավեր նահանգի Ուիլմինգթոնի մերձակայքում, որտեղ անցկացնում էր հանգստյան օրերը:
«Եկեք քվեարկենք»,- ընտրատեղամաս գնալիս ասել է Բայդենը:
Նա համոզմունք է հայտնել Քամալա Հարիսի հաղթանակի հարցում:
Ֆլորիդայի համալսարանի ընտրական գործընթացների լաբորատորիայի տվյալներով՝ ընտրություններին արդեն քվեարկել է 43 միլիոն ամերիկացի։