Հետևեք մեզ։

Պետքարտուղարությունն ուսումնասիրում է Ուգլեդարից ԱՄՆ քաղաքացու փրկության մասին տեղեկությունները

00:23, 29 հոկտեմբեր 2024
Պետքարտուղարությունն ուսումնասիրում է Ուգլեդարից ԱՄՆ քաղաքացու փրկության մասին տեղեկությունները

Պետքարտուղարությունն ուսումնասիրում է Ուգլեդարից ռուսական կողմի համար աշխատող ամերիկացի քաղաքացու փրկության մասին հաղորդագրությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները: Մենք ուսումնասիրում ենք դրանք, բայց ես որևէ լրացուցիչ տեղեկություն չունեմ»,- լրագրողների հետ պարբերական ճեպազրույցի ժամանակ ասել է ամերիկյան արտաքին գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։

 

Ավելի վաղ ԴԺՀ պաշտպանության շտաբը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ռուսաստանի համար աշխատող ԱՄՆ քաղաքացին փրկվել է Ուգլեդարի մոտ գտնվող Բոգոյավլենկա բնակավայրից։ Այնտեղ ճշտել են, որ Քենեթ Մ.-ն (անունը փոխված է) հատուկ ռազմական գործողության երկու տարվա ընթացքում գտնվել է Ուկրաինայի տարածքում և Ռուսաստանին է փոխանցել արժեքավոր հետախուզական տվյալներ, որոնք թույլ են տվել բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնել հակառակորդին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին և խաղաղ բնակչությանը հասցված վնասը։