Փարիզում ընթացող «Շատլե» թատրոնում France Football-ի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ Ռոդրին։
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը կարիերայում առաջին անգամ արժանացավ «Ոսկե գնդակի» մրցանակին՝ որպես նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Հավակնորդների թվում էին նաև Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգհեմը և Դանի Կարվախալը (բոլորը «Ռեալ Մադրիդ»)։
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձավ Անգլիայի չեմպիոն, իսկ Իսպանիայի հավաքականի կազմում նվաճեց Եվրոպայի չեպիոնի կոչումը՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։