Հետևեք մեզ։

Երբ նշանված էի, իմացա, որ ամենամոտ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ, նույնը եղավ, երբ Արմանը 3-4 տարեկան էր․ դուք այդ աղջիկներին ճանաչում եք. Անահիտ Սիմոնյան

11:00, 29 հոկտեմբեր 2024
Երբ նշանված էի, իմացա, որ ամենամոտ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ, նույնը եղավ, երբ Արմանը 3-4 տարեկան էր․ դուք այդ աղջիկներին ճանաչում եք. Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում խոսել է ընկերների դավաճանության մասին։ Նա մասնավորապես գրել է․


«Տարիներ առաջ, երբ ես համարյա նշանված էի, մատանին մատիս էր, այդ շրջանում իմանում եմ, որ իմ ամենամտերիմ ընկերուհին, ում հետ ես որոշում էի, թե ինչ պետք է կրեմ նշանդրեքիս օրը, ինչ դիմահարդարում, վարսահարդարում պետք է անեմ, ամեն ինչ իր հետ քննարկում էի, իմ ամենամտերիմն էր, մի խոսքով, հենց այդ օրերին նա կապ է ունեցել իմ ապագա ամուսնու (լուսահոգի երգիչ Հայկո-խմբ․) հետ:


Ասել, որ ես շոկ ապրեցի, կնշանակի ոչինչ չասել: Բնականաբար, ինքը ամեն ինչ փորձեց անել, որ ես իրեն կարողանամ ներել: Շատերդ իրեն ճանաչում եք, դրա համար ես նրա անունը չեմ տա՝ հարգելով իր երեխային: Ես ներեցի իմ ապագա ամուսնուն, բայց չներեցի իրեն: 


Իմ մեջ ներեցի և բաց թողեցի, որ այդ ջղայնությունն իմ մեջ չապրի, բայց հասկացա, որ տվյալ անձնավորությունը 1 կմ-ի չափով անգամ ինձ մոտ չի կարող այլևս կանգնել ու ինձ հետ որևէ կապ ունենալ:


Անցան տարիներ, ինքը փորձեց բացատրություն տալ, որ ինքը չի եղել այդ շփման սկզբնաղբյուրը, բայց ինձ համար էլ տարբերություն չկար, կարևոր չէր, թե ով է սկսել:


Նույն պատմությունն ինձ հետ տեղի ունեցավ, երբ արդեն Արմանը 3-4 տարեկան էր, ես ունեի մի ընկերուհի, ով արեց նույն բանը իմ գլխին։


Իմ կյանքի դասն այն էր, որ ես պետք է երբեք ոչ մի ընկերուհու չթողնեմ մոտ իմ ընտանիքին, իմ հարաբերություններին: Պետք է ունենալ դիստանցիա։ Երբեք չես կարող պատկերացնել, թե որտեղից կստանաս այդ հարվածը մեջքիդ:


Եվ, եթե քեզ թվում է, որ քո մտերիմ ընկերուհին երբեք ընդունակ չէ դրան, հենց առաջինն ինքն է ընդունակ: Ես այնքան դավաճանություններ եմ տեսել իմ կյանքում ու այդ բոլորի սկզբնաղբյուրը հենց նախանձն է։ Որովհետև այն աղջիկը, որի մասին սկզբում պատմում էի, այդ աղջիկն իմ ամուսնուն ճանաչում էր շատ վաղուց և իրենք չեն ունեցել անգամ ֆլիրտ, բայց նա դա արեց այն ժամանակ, երբ իմացավ, որ ես ամուսնանում եմ»,- պատմել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը:

Վերլուծական