Հետևեք մեզ։

Խաղաղության քամիներ են փչում տարածաշրջանում, հուսով եմ՝ շուտով բարի լուրեր կլսենք․ Էրդողանը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

11:25, 29 հոկտեմբեր 2024
Խաղաղության քամիներ են փչում տարածաշրջանում, հուսով եմ՝ շուտով բարի լուրեր կլսենք․ Էրդողանը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Անկարան կշարունակի համակարգված աշխատանքը Բաքվի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ  ի խաղաղ կարգավորման գործընթացի հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կառավարության նիստի ժամանակ: 

 

«Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ անկեղծ ենք համարում, Անկարան կհետևի գործընթացին։ Տևական խաղաղության համար այժմ կա եզակի հնարավորություն։ Հուսով ենք՝ դրսի ուժերին չի հաջողվի սաբոտաժի ենթարկել գործընթացը, և շուտով բարի լուրեր կլսենք։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ։ Տարածաշրջանում մշտական խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել։ Այժմ խաղաղության քամիներ են փչում այս տարածաշրջանում, որը ժամանակին հայտնի էր ցավով և հակամարտությամբ»,- ասել է Էրդողանը։