Հետևեք մեզ։

Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված նոր անցակետը ներառվել է Ադրբեջանի պետական ​​սահմանի անցակետերի ցանկում

11:57, 04 մայիս 2023
Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված նոր անցակետը ներառվել է Ադրբեջանի պետական ​​սահմանի անցակետերի ցանկում

Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված նոր անցակետը ներառվել է Ադրբեջանի պետական ​​սահմանի անցակետերի ցանկում։

 

Նշենք, որ ապրիլի 23-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության անցակետ։

 

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացվել են Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և Թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնը, հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։

 

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում նշում էր. «Հայկական կողմը Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ելնելով դրանից՝ պետք է ընդունի Ադրբեջանի՝ իր տարածք մուտքն ու ելքը վերահսկելու իրավունքը»:

 

Լաչինի միջանցքում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական կողմը Ադրբեջանի այս քայլը որակեց «միակողմանի և չհամաձայնեցված»:

 

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունը այս առթիվ դիմել է Արդարադատության միջազգային դատարան։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ