Հետևեք մեզ։

Շատ կցանկանամ, որ Բագրատ Սրբազանը դուրս գա քաղաքականությունից, նրա անելիքը գիտակցաբար խորտակեցին․ Միքայել արք․ Աջապահյան

13:00, 29 հոկտեմբեր 2024
Շատ կցանկանամ, որ Բագրատ Սրբազանը դուրս գա քաղաքականությունից, նրա անելիքը գիտակցաբար խորտակեցին․  Միքայել արք․ Աջապահյան

Նախկին իշխանությունները այդքան վնաս չեն տվել այս երկրին, որքան այս իշխանությունը։ Այս մասին Սիվիլնեթի հետ զրույցում ասել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների մասին։

 

«Այս իշխանությունը ավելի մեծ վնաս է տվել, բայց իր նկատմամբ այդ ատելությունը չկա։ Դա անբացատրելի է»,- ասել է նա։

 

Հարցին՝ Բագրատ Սրբազանը քաղաքականության մեջ անելիք ունի՞, Աջապահյանը պատասխանել է․ «Շատ կցանկանամ, որ նա դուրս գա քաղաքականությունից ոչ թե նրա համար, որ անելիք չունի, այլ՝ նրա անելիքը փչացրին, այն, ինչ կարող էր անել, խորտակեցին, գուցե՝ անգիտակցաբար, բայց ես կարծում եմ՝ գիտակցաբար»։ Ճշտող հարցին՝ ո՞վ խորտակեց, Սրբազանը պատասխանել է՝ «Արդեն ասացի», և լրագրողի դիտարկմանը՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահնե՞րը, Աջապահյանը դրական է արձագանքել։

 

Հարցին՝ կվերադառնա՞ Բագրատ Սրբազանը հոգևոր ծառայության, Աջապահյանը պատաասխանել է․ «Ինքը հոգևոր ծառայության  մեջ է և չէ։ Իհարկե, ցանկանում ենք, որ վերադառնա։ Նա վաղ թե ուշ պետք է վերադառնա հոգևոր ծառայության»։