Ոչ ոք չի ցանկանում կործանել իր երկիրը և ներքաշվել անիմաստ պատերազմի մեջ, այդ իսկ պատճառով մենք հասկանում ենք վրաց ժողովրդի կայացրած որոշումը, որն ընտրել է խաղաղության ուղղությունը։ Այս մասին ասել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համար համատեղ հայտարարության մեջ։
«Ցանկանում եմ շնորհավորել Վրաստանի կառավարությանը։ Դուք ձեր եվրոպամետ քաղաքականության համատեքստում թույլ չտաք, որ ձեր երկիրը վերածվի մեկ այլ Ուկրաինայի։ Մենք բարձր ենք գնահատում վարչապետի հավատարմությունը այս գաղափարին, և ես անձամբ համոզված եմ, որ մինչև տասնամյակի վերջ Վրաստանը լավագույն վիճակում կլինի Եվրամիության անդամ դառնալու համար։ Մենք ամեն ինչ կանենք ձեզ օգնելու համար»,- ասել է Օրբանը։