Բոլոր դասագրքերը, որոնք պետք է տպագրված լինեին, տպագրվել և հանձնվել են դպրոցներին մինչև սեպտեմբերի 1-ը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով դասագրքերի շուրջ առկա խնդրի մասին։
«Եղել է 10 առարկա, որոնցով դասագիրք չի երաշխավորվել, այդ 10 առարկաների համար դպրոցներին նախապես տեղեկացվել է, որպեսզի իրենք ուսուցումը շարունակեն նախկին դասագրքերով։ Երեք առարկաների մասով, որոնցից մեկը 10-րդ դասարանի «Պատմություն» առարկան է, երկուսը՝ «Թվային գիտություն/համակարգչային գրագիտություն» առարկան է․ դրա համար մենք նյութեր ենք տրամադրել Տավուշի մարզում օգտագործված։
Ինչ վերաբերում է «Պատմություն» առարկային, մենք սա դիտում ենք փորձարկում․ մենք ավագ դասարաններում պետք է հրաժարվենք մեկ դասագրքի մոդելից։ Մեր լավ դպրոցները արդեն իսկ այդ մոդելով չեն աշխատում։ Առարկաները բազմազան են դառնալու, հետևաբար այստեղ մեկ դասագրքին կառչած մնալը որևէ կերպ չի նպաստում կրթության արդյունավետությանը։ Այս տարի «Պատմության» դասընթացի միջոցով այս մեթոդաբանությունը սովորեցնել մեր ուսուցիչներին։ Դասընթացի համար նյութեր են տրամադրվում, սա կդառնա մեր հաջորդ ռեֆորմի սկիզբը»,- ասաց Անդրեասյանը։