ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ այն թեմայից, որ իրեն իշխող խմբակցությունը մտադիր է հեռացնել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Լրագրողի դիտարկմանը, թե իրենից դժգոհ են Տիգրան Ավինյանը, Արմեն Փամբուխչյանը, Հրաչ Հակոբյանը, Քոչարյանը պատասխանեց․ «Եվ հետո՞»։
Դիտարկմանը, թե նման հարց բարձրացվել է կուսակցության ներսում, Քոչարյանը պատասխանեց.«Պետք է հասկանալ աղբյուրը։ Ես տեղյակ չեմ, բայց եթե հարցը բարձրացված է, կարելի է քննարկել։ Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Կազմակերպված գրոհ եք սկսել։ Այ հիմա տեղեկացա, բայց պետք է աղբյուրը գտնել»։