Լիբանանյան «Հեզբոլլահ» զինված խմբավորման նոր ղեկավար է հայտարարվել 71-ամյա Նաիմ Ղասեմը։ Նա կփոխարինի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահին, որը սպանվել էր սեպտեմբերի 27-ին՝ Բեյրութի հարավային արվարձանում Իսրայելի օդային հարձակման հետևանքով:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ղասեմն ընտրվել է պաշտոնը ստանձնելու համար «Հեզբոլլահի սկզբունքներին և նպատակներին հավատարիմ մնալու պատճառով»: