Հետևեք մեզ։

Եկել եմ փող խնդրելու, փողի կարիք ունենք, սենյակներ ենք ազատել, որ վարձով տանք․ Հանրային Ռադիոյի գործադիր տնօրեն

14:39, 29 հոկտեմբեր 2024
Եկել եմ փող խնդրելու, փողի կարիք ունենք, սենյակներ ենք ազատել, որ վարձով տանք․ Հանրային Ռադիոյի գործադիր տնօրեն

Ես այսօր այստեղ եկել եմ փող խնդրելու, որովհետև ես ունեմ 320 աշխատող, որոնցից 93-ը երաժիշտներ են, մնացածը տեխնիկական, վարչական աշխատողներ և լրագրողներ։ Նրանք ստանում են շատ ցածր աշխատավարձեր։

 

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային Ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը։

 

«Ասել եմ՝ մինչև տարեվերջ ոչինչ չի փոխվում, եթե գործադիրը, օրենսդիրը բարի գտնվեն և ավելացնեն մեր բյուջեն, ամեն բան լավ կլինի, եթե ոչ, կգնանք կրճատման։ Մենք նույնիսկ մեր գործընկերներից շատերին խնդրել ենք տեղավորվել սենյակներում, որպեսզի ազատենք սենյակները և դրանք տանք վարձով, փողի կարիք ունենք»,- ասաց Քոլոյանը։