Հետևեք մեզ։

Հանրային Ռադիոն պետք է լինի չեզոք, անկախ, ինչպիսին «Ազատությունն» էր․ Արմեն Քոլոյան

14:47, 29 հոկտեմբեր 2024
Հանրային Ռադիոն պետք է լինի չեզոք, անկախ, ինչպիսին «Ազատությունն» էր․ Արմեն Քոլոյան
Հանրային Ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը որևէ վերաբերմունք չունի 2018-ին Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրային Ռադիոյի դուռը կոտրելու և ներս մտնելու միջադեպին։
 
«Վերաբերմունք չունեմ, ո՛չ դրական, ո՛չ բացասական, ես 2018 թվականին աշխատում էի Պրահայում՝ Ազատություն ռադիոկայանում։ Ես ոչ մի վերաբերմունք չունեմ»,- ասաց նա։
 
Հարցին՝ եթե ընդդիմությունը նույն բանը հիմա անի, վերաբերմունք կունենա՞, պատասխանեց․ «Թող անի, կունենամ»։
 
Քոլոյանը նշեց նաև, որ Հանրային Ռադիոն պետք է լինի անաչառ․ «Ինձ համար կարմիր գիծ է, որ Հանրային Ռադիոն լինի անաչառ, անկախ։ Չպետք է գովաբանի ընդդիմությանը, չպետք է գովաբանի իշխանությանը։ Պետք է լինի չեզոք, ինչպիսին «Ազատությունն» էր»։