Հետևեք մեզ։

Ովքեր և ինչպես ընտրեցին Հայաստանը «Օսկարին» ներկայացնող ֆիլմը. «Հետք»

16:00, 29 հոկտեմբեր 2024
Ովքեր և ինչպես ընտրեցին Հայաստանը «Օսկարին» ներկայացնող ֆիլմը. «Հետք»

Սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց, որ «Օսկար» 2025 թվականի մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

 

4 ֆիլմ է ներկայացված եղել «Օսկարի»՝ Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը», Շողակաթ Վարդանյանի «1489» և Զառա Ջյանի «Սիրով վրեժխնդիր եմ լինելու այս աշխարհից» ֆիլմերը: Ընտրությունները գաղտնի են անցկացվել:

 

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը այս որոշման առնչությամբ` «Հետքը» զրուցել է Կինոակադեմիայի անդամների հետ՝ պարզելու, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել ընտրություն կատարելիս ու նրանցից յուրաքանչյուրը որ ֆիլմն է ընտրել։ Մեզ հաջողվեց զրուցել Կինոակադեմիայի 15 անդամի հետ։