Հետևեք մեզ։

89 մանդատ՝ «Վրացական երազանք»-ին, գլխավոր ընդդիմադիր կարգավիճակը՝ «Հանուն փոփոխությունների» կոալիցիային․ ինչպես են բաշխվել մանդատները Վրաստանի խորհրդարանում

16:32, 29 հոկտեմբեր 2024
89 մանդատ՝ «Վրացական երազանք»-ին, գլխավոր ընդդիմադիր կարգավիճակը՝ «Հանուն փոփոխությունների» կոալիցիային․ ինչպես են բաշխվել մանդատները Վրաստանի խորհրդարանում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 11-րդ գումարման խորհրդարանում կունենա 89 մանդատ։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։

 

Հաղորդվել է, որ ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների» կոալիցիան մեծությամբ երկրորդ ուժն է խորհրդարանում։ Կոալիցիան խորհրդարանում կզբաղեցնի 19 մանդատ։

 

Ընդհանուր առմամբ, 5 կուսակցություն/կոալիցիան հաղթահարել է 5 տոկոս ընտրական շեմը և անցել խորհրդարան։

 

«Միացյալ ազգային շարժում» կոալիցիան, որի կազմում ընդգրկված է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, խորհրդարանում 16 մանդատ ստանալուց հետո իջել է երրորդ տեղ։ Սրանով «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կորցրել է գլխավոր ընդդիմադիր կուսակցության կարգավիճակը։

 

«Ուժեղ Վրաստանը» ստացել է 14 մանդատ, իսկ «Գախարիան՝ հանուն Վրաստանի» ուժը՝ 12 մանդատ։


Զեկույցում նշվում էր, որ կուսակցությունների միջև բաշխվել է 148 մանդատ, իսկ 2 չբաշխված մանդատ՝ լավագույն ցուցանիշներով «Վրացական երազանք»-ի և Գվարամիայի և Մելիայի «Փոփոխությունների կոալիցիայի» միջև։