Հետևեք մեզ։

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»՝ սոցիալապես անապահով անձանցից անձնագրերի խլում․ Զուրաբիշվիլի

16:41, 29 հոկտեմբեր 2024
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»՝ սոցիալապես անապահով անձանցից անձնագրերի խլում․ Զուրաբիշվիլի

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։ Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին

 

«Մեզ մոտ դա կոչվում է «հայկական կարուսել»։ Ես չգիտեմ, գուցե, Հայաստանում էլ դա անվանում են «վրացական կարուսել»,- ասել է Վրաստանի նախագահը։

 

Զուրաբիշվիլին նշել է՝ դա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով մարդկանց անձնագրերը տարբեր պատճառներով «խլել են»․ «Հետո դրանք օգտագործել են քվեարկության համար։ Մեկ անձնագրով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա նրանց հաջողվել է 17 անգամ անել։ Նրանց տրամադրության տակ ունեին մեծ թվով անձնագրեր, անձնական համարներ»,- ասել է նա։