Նման հարց չկա օրակարգում։ Կա կարգապահական վարույթ, որը պետք է քննարկվի՝ կապված հանրային լսումների հետ։ Մենք ասել ենք, որ այդ հարցերը քննարկվելու են կուսակցության կանոնադրության համաձայն՝ վարչությունում։
Այս մասին հայտարարել է ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե դժգոհություններ կան Անդրանիկ Քոչարյանից, կա մտադրություն՝ վարչապետի մոտ բարձրացնելու Քոչարյանին՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը, գրում է «Փաստինֆո»-ն։
«Հարցը վարչության տիրույթում է։ Ես իրավասություն չունեմ մեկնաբանելու»,- նշեց Հովհաննիսյանը։