Իսրայելական ուժերը շարունակում են հարվածել Լիբանանին, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերին, ինչպես նաև Բեյրութի մոտակա տարածքներին: Կան տասնյակ զոհեր: «Հեզբոլլահն» էլ հարվածներ է հասցրել Իսրայելին, այդ թվում՝ Հայֆա քաղաքին, ինչպես նաև Լիբանանում գտնվող իսրայելական ուժերին:
Հրադադարի հավանականությունը դեռևս փոքր է: Իսրայելի վարչապետը, սակայն, հայտարարել է՝ հենց ՀԱՄԱՍ-ն այլևս չվերահսկի Գազայի հատվածը, իսկ «Հեզբոլլահը» չսպառնա Իսրայելի հյուսիսային տարածքներին, իր երկիրը կսկսի աշխատել այդ ճակատների կայունացման ծրագրերի վրա: Բենիամին Նեթանյահուն հավելել է, որ ցանկանում է նաև շարունակել Աբրահամի պատմական համաձայնագրերի ստորագրման գործընթացը և խաղաղության հասնել արաբական երկրների հետ:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայից ի վեր երկրում զոհվել է 2700-ից ավելի մարդ, մեծ մասը՝ վերջին մեկ ամսում, շուրջ 13000-ը զոհվել է: 1.2 միլիոն քաղաքացի տեղահանվել է: Հայտնի է, որ Իսրայելի հյուսիսում և Գոլանի բարձունքում էլ շուրջ 60 մարդ է զոհվել: