Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, բայց իր միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ մակարդակի վրա:
Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստի-ի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենքի զսպման ռազմավարական ուժերի վարժանքի ժամանակ:
«Այսօր մենք անցկացնում ենք ռազմավարական ուժերի զսպման հերթական վարժանքը, մենք կմշակենք պաշտոնյաների գործողությունները՝ վերահսկելու միջուկային զենքի կիրառումը բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներով»,- ասել է նա։
Պուտինն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը ծայրահեղ միջոց է երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։
«Բայց, միևնույն ժամանակ, հենց միջուկային եռյակն է, որը շարունակում է մնալ Ռուսաստանի ինքնիշխանության և անվտանգության հուսալի երաշխավորը, որը հնարավորություն է տալիս լուծել ռազմավարական զսպման խնդիրները, ինչպես նաև պահպանել միջուկային հավասարությունը և ուժերի հավասարակշռությունն աշխարհում: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, սակայն մենք կպահպանենք միջուկային ուժերը անհրաժեշտ բավարար մակարդակի վրա»,- նշել է պետության ղեկավարը։