Հետևեք մեզ։

ԲԴԽ-ն առաջարկում է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին տանել Վերաքննիչ քրեական դատարան

19:40, 29 հոկտեմբեր 2024
ԲԴԽ-ն առաջարկում է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին տանել Վերաքննիչ քրեական դատարան

ԲԴԽ-ն որոշել է խրախուսել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ու նրա թեկնածությունը ներկայացրել է ՀՀ նախագահին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար։ Որոշումը կայացվել է այսօր՝ հոկտեմբերի 29-ին։ Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն։

 

Հիշեցնենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քննել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը, կարճել վարույթը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, ինչը ոչ արդարացնող հիմք է համարվում։

 

Դեռևս Հրայր Թովմասյանի գործի քննության ընթացքում մամուլում արդեն իսկ տեղեկություն էր տարածվել, որ դատավորի կողմից սույն գործով ցուցաբերվող հապճեպությունը պայմանավորված է նրա՝ Վերաքննիչ դատարան տեղափոխվելու հանգամանքով։

 

Ընդ որում, սեպտեմբերի 18-ին ԲԴԽ պաշտոնական կայքում հրապարակվեց և մամուլում տարածվեց ԲԴԽ -ի սեպտեմբերի 17-ի որոշումը՝ դատավոր Արման Հովհաննիսյանին դատավորների առաջխաղացման ցանկից հեռացնելու մասին, որը գլխավորում էր առաջխաղացման ցուցակը։ Նույն ժամանակահատվածում դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ավարտեց Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ։