Ես կցանկանայի հավատալ ձեզ, երբ ասում եք, որ կյանքը և մարդկային արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն։ Խնդիրն այն է, որ ձեր համաքաղաքացի եվրոպացիներն անխոս աջակցում են Գազայի ցեղասպանությանը և Լիբանանի ջարդերին:
Այս մասին, ի պատասխան ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարության, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։