Հետևեք մեզ։

Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

20:46, 29 հոկտեմբեր 2024
Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
 
 
«73 կգ քաշային Գոռ Սահակյանը ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 320 կգ (140+180 կգ) արդյունքով»,– ասված է հաղորդագրությունում։
 
 
Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը:
Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու հաջող մոտեցում է կատարել և բարձրացնելով նախ 175, ապա 180 կգ կշռող ծանրաձողը՝ փոքր ոսկե մեդալ նվաճել:
 
 
Ավելի վաղ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն էին արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ):
 
 
Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էր նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Երկամարտում հայ ծանրորդը ցույց էր տվել 275 կգ արդյունք (125+150 կգ):