Հետևեք մեզ։

Թուրքմենստանում հայկական մշակույթի օրեր են

20:53, 29 հոկտեմբեր 2024
Թուրքմենստանում հայկական մշակույթի օրեր են

Հոկտեմբերի 28-ին Թուրքմենստանում հայկական մշակույթի օրերի մերկնարկն ազդարարվել է «Ալթունյան» պետական անսամբլի համերգով և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսով: Մշակույթի օրերի բացումը տեղի է ունեցել Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնի «Մուղամլար» համերգասրահում: Կենտրոնի ճեմասրահում արվեստասեր հանրությանն է ներկայացվել նաև լուսանկարչական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է aysor.am-ը։

 

Մշակույթի օրերի շրջանակում «Աշխաբադ» և «Վաթան» կինոթատրոններում կկայանան հայկական կինոյի օրեր, որի ընթացքում կցուցադրվեն «Կտոր մը երկինք», «Հայրիկ» և «Բաղդասարը բաժանվում է կնոջից» խաղարկային լիամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև «Շունն ու կատուն», «Կապույտ ծովում սպիտակ փրփուրի մեջ», «Մի կաթիլ մեղրը», «Եվ ամեն երեկո», «Կախարդական ծիածանը» մուլտֆիլմերը: