Հետևեք մեզ։

Թուրքիան Ադրբեջանի կողքին է «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհին»․ Թուրքիայի դեսպան

21:35, 29 հոկտեմբեր 2024
Թուրքիան Ադրբեջանի կողքին է «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհին»․ Թուրքիայի դեսպան

Թուրքիան մտադիր է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը 8 մլրդ դոլարից հասցնել 15 մլրդ դոլարի, հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին: Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև եզակի եղբայրական հարաբերություններ են՝ նշելով, թե Ադրբեջանը «արդարություն հաստատեց Հարավային Կովկասում»։ Այս մասին հայտնում է 24news-ը։

 

«Բոլորը պետք է իմանան, որ տարածաշրջանում հաստատվելիք խաղաղությունից կշահի ոչ միայն տարածաշրջանը, այլև ողջ աշխարհը։ Թուրքիան այդ ճանապարհին միշտ լինելու է Ադրբեջանի կողքին, և ոչ մի ուժ չի կարող խաթարել այդ բարեկամությունը»,- ասել է Բաքվում Թուրքիայի դեսպանը։
 

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան համակողմանի աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին COP29-ի նստաշրջանի ընթացքում․ «Թուրքիան համաժողովին կմասնակցի ամենաբարձր մակարդակով»,- հավելել է նա։