Հետևեք մեզ։

Զելենսկին հանդիպել է սկանդինավյան երկրների վարչապետների հետ

21:43, 29 հոկտեմբեր 2024
Զելենսկին հանդիպել է սկանդինավյան երկրների վարչապետների հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետների հետ քննարկել է Կիևին տրամադրվող ռազմական օգնության հարցը։ Այդ մասին տեղեկացնում է  «Lenta.ru»-ն։ 

 

«Ուշադրության կենտրոնում է եղել Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու շարունակականությունը, մասնավորապես պաշտպանության ոլորտում առանցքային կարիքները»,- հայտնել է Զելենսկին։

 

Սկանդինավյան երկրների վարչապետների հետ հանդիպումը կայացել է Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա գագաթնաժողովից հետո։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում զենքի արտադրության ֆինանսավորումը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ մատակարարումները։