Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9-ը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
Հայաստանից մասնակցում է 4 շախմատիստ՝
ՄՎ Արսեն Դավթյան՝ Մ18 տղաներ.
ՖՎ Ալեքս Սահակյան՝ Մ18 տղաներ.
Գոռ Ասկանազյան՝ Մ14 տղաներ.
Սոնա Կրկյաշարյան՝ Մ14 աղջիկներ:
Խաղերը մեկնարկելու են Հայաստանի ժամանակով 22:00-ին: