Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից։
Ըստ հաղորդագրության՝ վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
Սրբուհի Գալյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է, համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը։
Նիկոլ Փաշինյանը թելեգրամյան իր էջում գրել է, որ «
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության առաջադրմամբ Արդարադատության նախարար կնշանակվի Սրբուհի Գալյանը, ով ներկայումս զբաղեցնում է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը»։