Հետևեք մեզ։

Չի կարող կլիմայական արդարություն լինել, եթե մարդկային արդարություն չլինի, իրավական արդարություն չլինի. Գեղամ Մանուկյան

23:00, 29 հոկտեմբեր 2024
Չի կարող կլիմայական արդարություն լինել, եթե մարդկային արդարություն չլինի, իրավական արդարություն չլինի. Գեղամ Մանուկյան

Բաքվում տեղի ունենալիք COP29-ից առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում է ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը, և այդ առումով նոյեմբերի 1-ին բողոքի ակցիա եք անցկացնելու:

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այն կարծիքին է, որ չի կարող կլիմայական արդարություն լինել, եթե մարդկային արդարություն չլինի, իրավական արդարություն չլինի:

 

«Նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի գրասենյակի, Հայաստանի արտգործնախարարության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան, դեսպանատների դեմ բողոքի գործողություններն իրականում վերջին ամիսներին Դաշնակցության համահայկական կառույցի զորաշարժի աշխատանքի մի մասն է։ Այս ամիսներին լայնածավալ աշխատանք է իրականացվել և՛ Եվրախորհրդարանում, և՛ Միացյալ Նահանգներում, Կանադայում, աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ մեր կառույցները կան, և ասեմ, որ բավականին արձագանք է ստանում միջազգային հանրության կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: