Հետևեք մեզ։

Միլիարդների օգուտ նոր ատոմակայանից և ելք «Նաիրիտի» համար. ինչ է առաջարկում «Ռոսատոմը»

23:25, 29 հոկտեմբեր 2024
Միլիարդների օգուտ նոր ատոմակայանից և ելք «Նաիրիտի» համար. ինչ է առաջարկում «Ռոսատոմը»
 
Հայաստանում մեծ հզորությամբ (1 էներգաբլոկ՝ մինչև 1200 Մվտ հզորությամբ) նոր ԱԷԿ կառուցելիս «Ռոսատոմը» պատրաստ է այդ հզորությունների մի մասից (600 ՄՎտ ծավալով) էլեկտրաէներգիա գնել և արտահանել սահմանակից երկրներ:
 
 
Դեռ ամռանը նման առաջարկ էր հնչեցրել «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ: Առաջարկն ուժի մեջ է, իսկ շինարարության ընթացքում երաշխավորված ծավալը կարող է աճել։
 
Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանում «Ռոսատոմ - Միջազգային ցանցի» ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը։
«Ռոսատոմի» առաջարկի մեջ մտնում է «Նաիրիտ» գործարանի տարածքի վտանգավոր թափոնների մաքրումը։
 
 
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու շրջանակում, որն իրականացնում էր «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը, կայանների էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 10-12%-ով:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։