Հետևեք մեզ։

Հունահռոմեական ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնություն. Կարեն Ասլանյանը` բրոնզե մեդալակիր

23:36, 29 հոկտեմբեր 2024
Հունահռոմեական ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնություն. Կարեն Ասլանյանը` բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է fastnews.am-ը։

 

Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Ասլանյանը պայքարն սկսել էր  հոկտեմբերի 28-ին և մեկնարկել 1/8 եզրափակիչից ու 5-2 հաշվով պայքարից դուրս թողել քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն, վրացի Լերի Աբուլաձեին։

 

Քառորդ եզրափակիչում Ասլանյանը գոտեմարտել է Մ23 աշխարհի նորընծա չեմպիոն, մոլդովացի Վիտալի Երյոմենկոյի դեմ ու առավելության հասել 6-3 հաշվով, սակայն կիսաեզրափակիչում պարտվել ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին` 1-6։

 

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ընդամենը 30 վայրկյանում 9-0 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի դեմ։ Ասլանյանը կարիերայում առաջին անգամ է դարձել աշխարհի առաջնության մրցանակակիր։

 

Բրոնզե մեդալակիր կարող էին դառնալ նաև Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Հայկ Մելիքյանը (72 կգ), որոնք սակայն պարտվել են վճռորոշ գոտեմարտում։ Հատկապես գերլարված է ստացվել Մելիքյանի գոտեմարտը, որտեղ հայ ըմբիշը 14-16 հաշվով պարտվել է քաշային կարգի 2023 թ. աշխարհի չեմպիոն, Սերբիան ներկայացնող իրանցի Ալի Արսալանին։

Վերլուծական